ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Քաղաքական պայքար է, որի մեջ պետք է քաղաքական շահը պաշտպանել»

«Քաղաքական պայքար է, որի մեջ պետք է քաղաքական շահը պաշտպանել»
27.11.2013 | 23:04

«Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ ՍԱՖԱՐՅԱՆԸ միանշանակ ճիշտ է համարում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և այդ հեռանկարի հետ է կապում տնտեսության զարգացմանն ուղղված բազում քայլերի անհրաժեշտությունը: Նա հնարավոր է համարում նաև աբխազական երկաթուղու վերաբացումը` որոշակի ջանքեր գործադրելու դեպքում:
-Դա քաղաքական պայմանավորվածության հարց է` կան ռուսական, աբխազական, վրացական, հայկական շահեր, բոլոր շահերը միատեղելը բարդ է: Բայց եթե առանց այդ երկաթուղու վերաբացման մեր մասնակցությունը եվրասիական գլոբալ գործընթացներին դառնում է զուտ խորհրդանշական, ուրեմն խնդրի լուծման համար պետք է ջանքեր գործադրել: Ուժեղ տնտեսություն ու աշխարհաքաղաքական կշիռ ունեցող համակարգը չպետք է վախենա այդ երկաթուղու վերագործարկումից:
-Բայց կան նաև այդ երկաթուղու դեմ գործող ուժեր` օրինակ, Ադրբեջանը:
-Անշուշտ, Ադրբեջանը Վրաստանում ուժեղ լոբբի ունի, Ռուսաստանում էլ կան մարդիկ, որ ասում են` չարժի, շուկան փոքր է: Քաղաքական պայքար է, որի մեջ պետք է քաղաքական շահը պաշտպանել: Իմ հարգելի գործընկեր Վլադիմիր Լեպեխինը վերջին մեկ ամսում անընդհատ դա էր կրկնում` ավելի համարձակ ձևակերպեք ձեր շահերը, եթե կառուցողական մասնակցություն եք ուզում ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.-Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցը` «Իրատես de facto»-ի նոյեմբերի 29-ի համարում:

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ